Պուտինը հանդիպում կունենա Թրամփի հատուկ ներկայացուցչի հետ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը ամերիկյան CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ հինգշաբթի օրը կհանդիպի Ռուսաստանի նախագահի հետ։ Նա հավելել է, որ նախաձեռնողը կլինի Մոսկվան, հաղորդում է BBC-ն։
Նախորդ օրը ռուսական պետական լրատվական գործակալությունները հաղորդել էին Ուիթքոֆի և Կրեմլի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի միջև Դավոսում կայացած հանդիպման մասին: TASS-ը հայտնել էր, որ նրանց զրույցը տևել է մոտ երկու ժամ:
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է բացահայտել երեկվա բանակցությունների մանրամասները։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Մոսկվայի համար կարևոր է Վաշինգտոնից տեղեկատվություն ստանալ եվրոպացիների և ուկրաինացիների հետ բանակցությունների վերաբերյալ։