75% վաճառված տոմսեր, մատչելի գներ, հայտնի հիթեր. Kaleo-ն առաջին անգամ հանդես կգա հայ երկրպագուների առջև

75% վաճառված տոմսեր, մատչելի գներ, հայտնի հիթեր. Kaleo-ն առաջին անգամ հանդես կգա հայ երկրպագուների առջև

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

“Way Down We Go”, “No Good”, “All the Pretty Girls”. մարտի 21-ին՝ Kaleo համաշխարհային հայտնի ռոք խումբն առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ընդամենը մեկ տարվա ընթացքում 97 ելույթ՝ 22 երկրներում, իսլանդական Kaleo-ի համերգը Երևանում հայ երկրպագուների համար սպասված իրադարձություն է։

Zarkerak.am-ը Kaleo-ի համերգի, տոմսային քաղաքականության,ՀՀ-ում խմբի սիրված լինելու մասին զրուցել է համերգի կազմակերպիչ, պրոդյուսեր Արմեն Թոփաշյանի հետ:

-Որքա՞ն է սիրված ու պահանջված Kaleo-ն Հայաստանում:

-Ի սկզբանե, երբ միտքը եկավ, որ մենք կանչելու ենք Kaleo-ին, մի քիչ կասկածներ կային, բայց երբ առաջին օրը մենք հայտարարեցինք  տոմսերի վաճառքի օր, 24 ժամում վաճառեցինք 1200 տոմս, և մենք ճիշտն ասած մի քիչ զարմացած էինք, նման ակնկալիքներ չկար: Մենք հասկացանք, որ Հայաստանում լավ, որակյալ երաժշտության պահանջարկ կա և մարդիկ  սպասում են:

-Որքա՞ն արագ են տոմսերը սպառվում:

-Միջինից բարձր արդեն 75 տոկոսը սպառված է, Sold out չենք ունենալու, բայց ի սկզբանե մենք հասկանում էինք, որ 70-80 տոկոսն ենք վաճառելու, դա մեզ համար լավ արդյունք է: Ըստ պլանի՝ շատ լավ գնում ենք:

-Որքանո՞վ է հասանելի հասարակության մեծ մասին տոմսերի արժեքը:

-Երբ սկզբում պրոյեկտն անում էինք, այնպիսի պայմանագիր են կնքել, որ տոմսերի միջին գինը լինի շատ մատչելի, ամենադեմոկրատիկ գները մերն են` 8000-28000 դրամ, միջազգային աստղի համար նման գներ գրեթե չկա:

-Ինչո՞ւ է հրավիրվել հենց այս խումբը:

-Ընկերական կապի շնորհիվ կարողացանք իրենց հրավիրել, գին պայմանավորվեցինք, իրենք առաջինը եղան մեր ցանկում, որ բերենք Երևան ու իրենց միջոցով արդեն ուրիշ դռներ բացվեցին, ուրիշ անունների մասին հետո կխոսենք:

-Խմբի անդամներն արդյո՞ք ճանաչում էին Հայաստանը:

-Երբ մենք ասացինք, անակնկալ էր, որ գիտեին Հայաստանը, կիթառիստներից մեկն իր աղջկա հետ պլանավորել էր մեկ շաբաթ շուտ գալ, մենք այնքան ջերմ նամակ ստացանք, որ ինքը վաղուց է երազել գալ Հայաստան, ուզում է աղջկա հետ շուտ գալ, գնալ Հայաստանի տարբեր վայրեր, Գյումրի էր ուզում գնալ, մենք էլ էինք պատրաստվել, բայց հարևան երկրում պատերազմական վիճակը պլանները փոխեց:

-Շարունակակա՞ն է լիելու նման աստղերի Հայաստան հրավիրելը:

-Այո, մենք արդեն բանակցությունների մեջ ենք ավելի բարձր մակարդակի աստղային խմբի հետ, առայժմ անունները չտամ, բացի նրանից, որ ունենք հումորային գիծ, բացի Ռուսաստանի աստղերից, մենք հիմա ակտիվ եվրոպական խմբերի ճյուղն ենք առաջ տանում, վստահ եմ մեզ մոտ կստացվի:

Leave a comment