Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան եվրոպական երկրներից որևէ ազդանշան չի ստացել էներգետիկ համագործակցության շարունակման վերաբերյալ. հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը եվրոպացիներից որևէ ազդանշան չի ստացել երկխոսության պատրաստակամության վերաբերյալ։
«Մյուս կողմից՝ երբեք ուշ չէ։ Նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է կառուցողական երկխոսության համար»,- նշել է նախագահի մամուլի քարտուղարը։
Կրեմլի խոսնակը հավելել է, որ քննարկվում է Ռուսաստանի վաղաժամ դուրս գալու հարցը եվրոպական գազի շուկաներից. «Կատարվում է խոր վերլուծություն՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակի բոլոր առանձնահատկությունները»։