https://arm.sputniknews.ru/20260318/inch-iravitshak-e-agarak-ancaketum-parzabanum-e-pek-nakhagahy-99991894.html
Ի՞նչ իրավիճակ է «Ագարակ» անցակետում. պարզաբանում է ՊԵԿ նախագահը
Ի՞նչ իրավիճակ է «Ագարակ» անցակետում. պարզաբանում է ՊԵԿ նախագահը
Sputnik Արմենիա
Էդուարդ Հակոբյանի խոսքով` սահմանակետում ժամանակ առ ժամանակ կուտակումներ են լինում, որոնք կառավարելի են։ 18.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-18T14:57+0400
2026-03-18T14:57+0400
2026-03-18T14:57+0400
էդուարդ հակոբյան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
իրանի իսլամական հանրապետություն
սահման
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0b/98683878_0:0:1600:901_1920x0_80_0_0_625b56c4bea7f6152b2c1cf2e6cc52a3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայ–իրանական «Ագարակ» անցման կետում այս պահին էական խնդիրներ չկան։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը` անդրադառնալով Իրանի դեմ հակամարտության արդյունքում դեպի Հայաստան առաջացած լոգիստիկ խնդիրներին։Ինչպես հայտնի է, մարտի 4-ին` ժամը 04:00-ից, իրանական կողմում ինտերնետային կապի խափանման պատճառով ժամանակավորապես դադարեցվել էր քաղաքացիների անցումը հայ-իրանական սահմանով։Հակոբյանի խոսքով` սահմանահատման տեսանկյունից ևս մեծ ռիսկեր դեռ չեն առաջացել։«Սահմանակետն աշխատում է բնականոն ռեժիմով` ժամանակ առ ժամանակ կառավարելի կուտակումներ են լինում, որը նորից բնականոն է»,– վստահեցրեց նա։Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և իր որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարրտի 1–ից սկսած պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0b/98683878_153:0:1576:1067_1920x0_80_0_0_d8a92ced53f0aef25fbe4d30347eeb08.jpg.webp
էդուարդ հակոբյան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), իրանի իսլամական հանրապետություն, սահման, հայաստան
էդուարդ հակոբյան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), իրանի իսլամական հանրապետություն, սահման, հայաստան
Էդուարդ Հակոբյանի խոսքով` սահմանակետում ժամանակ առ ժամանակ կուտակումներ են լինում, որոնք կառավարելի են։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայ–իրանական «Ագարակ» անցման կետում այս պահին էական խնդիրներ չկան։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը` անդրադառնալով Իրանի դեմ հակամարտության արդյունքում դեպի Հայաստան առաջացած լոգիստիկ խնդիրներին։
«Մենք ամեն օր հետևում ենք դինամիկային. մարդկանց ու բեռների շարժը գրեթե նույն մակարդակներում են, ինչ նախկինում էր, պարզապես երբեմն լինում են հերթեր։ Նաև տնտեսվարողներից լսում ենք, որ Իրանում կան լոգիստիկ խնդիրներ…Այո, լոգիստիկ դանդաղումներ կան, սակայն միևնույնն է` այդ ուղիները շարունակում են աշխատել»,– նշեց կոմիտեի նախագահը։
Հակոբյանի խոսքով` սահմանահատման տեսանկյունից ևս մեծ ռիսկեր դեռ չեն առաջացել։
«Սահմանակետն աշխատում է բնականոն ռեժիմով` ժամանակ առ ժամանակ կառավարելի կուտակումներ են լինում, որը նորից բնականոն է»,– վստահեցրեց նա։