Հրետակոծվել է Իրանում Բուշերի ատոմակայանի տարածքը․ ՄԱԳԱՏԷ-ն զսպվածության կոչ է արել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի համանուն քաղաքի մոտ գտնվող Բուշերի ատոմակայանի վրա արկ է ընկել, հաղորդում է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը՝ շեշտելով, որ հրետակոծությունը խախտում է բոլոր միջազգային նորմերը։

Իրանը հրավածի մասին տեղեկացրել է Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը․ վերջինս սոցցանցերում հաղորդագրություն է տարածել, որում ասվում է՝ Գլխավոր տնօրեն Գրոսսին վերահաստատում է կոչը՝ հակամարտության ընթացքում առավելագույն զսպվածություն ցուցաբերել միջուկային վթարի ռիսկը կանխելու համար։

Ատոմակայանի վնասների կամ անձնակազմի շրջանում զոհերի վերաբերյալ հաղորդագրություններ չեն ստացվել։

Leave a comment