10 խաղում՝ ինը հաղթանակ․ Արսենալը ՉԼ-ի քառորդ եզրափակչում է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ով կկարողանա կանգնեցնել «Արսենալին» այս մարզավիճակով․ զինագործների հերթական հաղթանակի արդյունքում հայտնվեց Չեմպիոների լիգայի քառորդ եզրափակչում։

«Բայեր Լևերկուզենի» հետ խաղում թիմի դարպասապահ Յանիս Բլասվիչը առաջին խաղակեսում ցուցադրեց հիանալի խաղ, երկար ժամանակ հետ պահելով Պրեմիեր լիգայի առաջատարին, սակայն Էբերեչի Էզեն «կախարդական» գոլով կարողացավ ճեղքել պաշտպանությունը՝ գրանցելով իր առաջին գոլը Չեմպիոնների լիգայում։

Ընդմիջումից հետո Դեկլան Ռայսը ամրապնդեց Արսենալի հաղթանակը՝ ապահովելով քառորդ եզրափակիչը։

Չեմպոիների լիգայի 10 խաղերում սա Միկել Արտետայի թիմի իններորդ հաղթանական է։

Leave a comment