«Բոլորին դեմ եմ»-ը պաշտոնապես պետական գրանցում է ստացել

Քաղաքականություն

18.03.2026 | 13:38

«Բոլորին դեմ եմ» նախաձեռնությունը այսօր պաշտոնապես գրանցվել է որպես կուսակցություն։ Այս մասին տեղեկանում ենք «Բոլորին դեմ եմ»-ի ֆեյսբուքյան էջից։

«Հունիսի 7-ին դուք կարող եք արտահայտել ձեր անհամաձայնությունը՝ ընտրելով «Բոլորին դեմ եմ» տարբերակը:

Մենք նոր ենք սկսում, և Ձեր աջակցությունն այս պահին շատ կարևոր է։ Որպեսզի մեր ձայնը լսելի դառնա հազարավոր մարդկանց համար, խնդրում ենք տարածել այս հրապարակումը (Share) և տեղեկացնել ընկերներին ու հարազատներին։

Միացե՛ք մեզ, եթե հոգնել եք դատարկ խոստումներից և ուզում եք տեսնել նոր որակի քաղաքականություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Leave a comment