Քաղցկեղի առնվազն 40-60%-ը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժել. Անահիտ Ավանեսյան

 ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.  «Քաղցկեղի դեմ պայքարի օրն է: Այս հիվանդության առնվազն 40-60%-ը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժել։ Դրա հիմնական գործիքը սքրինինգն է։  Մենք ներդրել և ընդլայնում ենք սքրինինգային ծրագրերը` կանխելու. 1. կրծքագեղձի քաղցկեղը, 2. արգանդի … Read more

Գվարդիայի գործունեության առանցքում հասարակական անվտանգությունն ու հանցավորության դեմ արդյունավետ պայքարն է. անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը փետրվարի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին Ոստիկանության Գվարդիայի ստորաբաժանումների ղեկավարները։   Անդրադառնալով ոստիկանության բարեփոխումների շրջանակում ձևավորված չորս հենասյունային ուղղություններին՝ Կամո Ցուցուլյանը նշել է, որ Գվարդիայի գործառույթները չեն սահմանափակվում միայն հասարակական կարգի ու անվտանգության պահպանությամբ։ Ընդգծելով ստորաբաժանման դերը հանցագործությունների կանխման և բացահայտման գործում՝ … Read more

Առաջարկվում է բարելավել ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման և ծագման երկրի որոշման փորձաքննության գործընթացները

«Առեւտրաարդյունաբերական պալատների մասին», «Պետական տուրքի մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի ընդունումը միտված է ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման եւ փորձաքննության անցկացման կարգի պարզեցմանը, հստակեցմանը, կանոնակարգմանը եւ կատարելագործմանը, ինչպես նաեւ փորձաքննություն իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջների ու փորձագետների որակավորման եւ քննության անցկացման կարգի սահմանմանը:   ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի տեղեկացմամբ … Read more

«Mercedes»-ը «Մեգամոլ»-ի մոտ վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի․ Shamshyan

  Այսօր՝ փետրվարի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Է.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, զանգահարել է … Read more