Մտքեր ենք փոխանակել ՔՊ կուսակցության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի միջև համագործակցության վերաբերյալ․ Մանավազյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանն ու գործընկերները ՔՊԿ գրասենյակում հանդիպել են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետների հետ, որոնք Հայաստանում են՝ գենդերային քաղաքականության ազգային գնահատում իրականացնելու նպատակով: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Մանավազյանը՝ մանրամասնելով․ «Ողջունելով հյուրերին՝ կարևորել ենք կուսակցության բոլոր մարմիններում կանանց քաղաքական ներգրավվածության և ակտիվության … Read more

30 հազարից ավել քաղաքացի կենսաթոշակները, նպաստները դեռևս ստանում է կանխիկ, կոչ եմ անում փոխել մեթոդը. Թորոսյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հիշեցնելով, որ ապրիլի 1-ից քաղաքացիներն անցնելու են ամբողջությամբ անկանխիկ վճարման տեսակի: «30 հազարից ավելի քաղաքացի կենսաթոշակներն ու նպաստները դեռևս ստանում է կանխիկ, կոչ եմ անում հնարավորինս արագ փոխել ստացման մեթոդը, նախ որովհետև հարմար է, հետո, որովհետև կարող են օգտվել անկանխիկ վճարումների … Read more

Հայաստանը չի կարծում, որ պետք է հեռանա ԵԱՏՄ-ից, փոխարենը կարելի է գտնել այլ լուծում. Սիմոնյան

«Հայաստանը չի կարծում, որ երկիրը պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից»: Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում: «Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, Մաքսային միությանը, մենք չենք կարծում, որ պետք է այնտեղից հեռանանք։ Մենք կարծում ենք, որ կարող ենք միասին գտնել այնպիսի լուծում, որը … Read more

ՀԷՑ-ից գողանալը, մեծ հաշվով, բյուջեից գողանալուց ոչնչով չի տարբերվում. երկուսն էլ մեր գրպանից է. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀԷՑ-ի կայանատեղիների մասին  սկանդալային պատմությունը։ «ՀԷՑ-ում կայանատեղիների «մուխլոժի» արդյունքում բաժանորդներիս հաշվին տարեկան 140 միլիոն դրամ գրպանելու սխեման՝ առերևույթ փողերի լվացման, հատկանիշներ է պարունակում։ Դատաիրավական համակարգը պետք է իրավական գնահատական տա այս սխեմային։ ՀԷՑ-ից գողանալը, մեծ հաշվով, բյուջեից գողանալուց ոչնչով չի տարբերվում․ … Read more

Երևան է ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը՝ TRIPP-ի տեղանքի հետազոտումը սկսելու

ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից: «Այս աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում և առաջարկների մշակում՝ երկաթուղու և այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն և տարածաշրջանային ինտեգրում»,- նշվում … Read more

Ծրագրերը դու ես ներկայացնում, տաքսի ինքդ վարում, բուլկի գնում, բա բանավեճի ինչո՞ւ ես ուրիշի ուղարկում. Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի մասնակցությամբ վերջին լուսանկարներին ու տեսանյութերին՝ «բուլկի գնելու արարողությանը»: «Մեկը հարցնի՝ եղբայր, վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում քանի՞ անգամ ես ինքդ կրպակից գնում կատարել, էն էլ՝ չամիչով բուլկի։ Մեկ էլ կարելի է հարցնել՝ եթե ձեր տնտեսական … Read more

Հերթական դղյակը. այս անգամ՝ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի երեխաների համար. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հրապարակել է Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի երեխաների համար կառուցված նոր մանկապարտեզի շենքը՝ այն անվանելով հերթական դղյակ: «Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի մանկապարտեզի նախկին շենքը կառուցվել էր 1930-ականներին, իսկ 2015թ.-ից մանկապարտեզի գործունեությունը կասեցվել էր։ Նոր Կյանքում կառուցվել է մանկապարտեզի նոր շենք՝ սեյսմակայուն ու ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան։ Բարով վայելեք, … Read more

Ալեն Սիմոնյանը կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ

Փետրվարի 5-ին Մոսկվայում կկայանա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Փետրվարի 5-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը կհանդիպի ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում»,- ասել է նա։

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը․ ինչ ծրագրեր են քննարկվել

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ ԵՆԲ ստորաբաժանման ղեկավար Մատեո Ռիվիլինիի գլխավորությամբ: Քննարկվել են ԵՆԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և նոր ծրագրերում բանկի ներգրավման հնարավորությունները։ Ինչպես հայտնել են նախարարությունից, անդրադարձ է կատարել «Երևանի ջրամատակարարման բարելավման» ծրագրին։ Նախարարն առավելապես կարևորել է «Հայաստան․ Դիմակայուն Սյունիք» ծրագրի արագ գործարկումը։ 50 մլն … Read more