Առաջիկա ամիսներին ՀՀ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի. Գալյան

«Առաջիկա կիսամյակում նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի»: Այս մասին 2025 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախխարար Սրբուհի Գալյանը: Ըստ նրա՝ առաջնահերթություններից է նոր Սահմանադրության տեքստի վերջնականացումը։  «Մեր աշխատանքների ամփոփման ամիսը շարունակում է մնալ մարտը, մենք չենք շեղվելու իմ նշած ժամկետներից։ Այդ ժամանակ կունենանք տեքստ, որը հրապարակման ենթակա կլինի»,- խոստացել է նախարարը:

ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից

Ինչպես հայտնել ենք, Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: ՀՀ վարչապետը սոցցանցերի էջերում կադրեր է հրապարակել հանդիպումից: Հանդիպմանը հայկական կողմից ՀՀ վարչապետի հետ մասնակցում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:  Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ … Read more

Ինչ է մտքին դրել Գագիկ Ծառուկյանը. ումից է նա թույլտվություն ստացել և ում թիկունքից կհարվածի

Տելեգրամյան ալիքներից մեկը ուշագրավ հրապարակում է արել Գագիկ Ծառուկյանի հետ կապված, որը կարծես թե կրկին ցանկանում է վերադառնալ մեծ քաղաքականություն: Հրապարակումը սկսվում է Գագիկ Ծառուկյանի՝ որպես քաղաքական գործիչ բնութագրմամբ, այն է, որ նա քաղաքական ասպարեզում հայտնի է իր ստերով, անկայունությամբ և խոստումները խախտելու բնորոշ հակվածությամբ։ «Բոլորը, հավանաբար, հիշում են, թե ինչպես 2015 թվականին նա «բարձրաձայն» … Read more

Ինչպես կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը. նախարարը պարզաբանել է

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է՝ երբ և ինչպես կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը: «1. 2025թ. դեկտեմբերի աշխատավարձի փոփոխությունը ապահովագրության համակարգի շահառուի Ձեր կարգավիճակի փոփոխության հիմք չէ: Այսինքն, եթե նոյեմբերին ձեր աշխատավարձը եղել է մինչև 200000 դրամ, ուստի ապահովագրության համակարգում ներառված չէիք, իսկ դեկտեմբերին հավելավճարներով Ձեր եկամուտը ավելին է կազմել, Դուք շարունակում … Read more

Ապրիլից հայկական ատոմակայանը, մեծ հավանականությամբ, դուրս կգա էներգահամակարգից 5 ամսով. ՏԿԵ նախարար

«Ապրիլից, մեծ հավանականությամբ, Հայկական ատոմակայանը 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից, բայց նաև հաշվի առնելով այլ հզորությունների գոյություն ունենալը, որոնք մենք օգտագործում ենք ոչ ամբողջական ծավալով, մեր էներգետիկ համակարգում խնդիրներ և պրոբլեմներ չեն առաջանա»: Այս մասին նախարարության 2025 թվականի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ նշելով, որ 5 ամիսը երկար ժամկետ է, բայց … Read more

Կապանի արվեստի թանգարանը հիմնանորոգված է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում հրապարակել է «Ինչպես և խոստացել էի» շարքի հերթական նորությունը: «Սյունիքի մարզի Կապանի արվեստի թանգարանը հիմնանորոգված է»,- գրել է վարչապետը:

Ուկրաինայի գործում լավ առաջընթաց կա․ Թրամփ

Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում լավ առաջընթաց կա։ Բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 4-5-ը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք շատ լավ ենք համագործակցում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ։ Ես սա առաջին անգամ եմ ասում։ ՄԱԿ-ը «մի փոքր ներգրավված է» կարգավորման գործընթացում», – ասել է նա լրագրողներին՝ Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ։ Թրամփը … Read more