Մասյացոտնի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում հավատացյալներն ստացան առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի օրհնությունը
Այսօր Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնի առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, հայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմից։ Պատարագի ընթացքում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը հավատավոր ժողովրդին ներկայացրեց Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին և մաղթեց բեղմնավոր ու արդյունաշատ առաջնորդական ծառայություն։ … Read more