Հստակեցվել են Դիտորդների խմբի գործունեությանն առնչվող մի շարք կարգավորումներ և տրվել են նոր լուծումներ

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հաստատվել է հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ձևավորման և վերահսկողության իրականացման նոր կարգը:Խմբի գործունեությունը կարևոր դերակատարում ունի քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության առումով օբյեկտիվ պատկեր ունենալու տեսանկյունից: Ըստ այդմ՝ Արդարադատության նախարարության քաղաքականության մաս է կազմում Դիտորդների խմբի արդյունավետ գործունեության ապահովման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն ու դրանով իսկ ՔԿՀ-ներում թափանցիկ … Read more

Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոլովակը

Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոլովակը

Շոու բիզնես 20 Հունվար, 2026 1:01 Գուսան Արտակ Արամյանը, երեք օրում հանրության դատին հանձնեց երկու նոր տեսահոլովակներ՝ «Ով մարդ» եւ «Կիսատ ենք» վերնագրերով:«Իրավունք»-ի հարցին, թե ինչու են Գուսան Արամյանի երգերը այս ոճի մեջ պատասխանեց. «Գուցե լսեն, սթափվեն…: Գուցե մի բան կփոխվի երգերի միջոցով: Չգիտեմ, հույս ունեմ»,- ասաց Արամյանը: Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝ Հետևեք … Read more

Մրցույթ՝ քաղաքացիական գործերով նոր էլեկտրոնային կառավարման համակարգի ծրագրային ապահովում ձեռք բերելու համար

Արդարադատության նախարարությունը՝ նպատակ ունենալով բարելավվել դատական համակարգի արդյունավետ աշխատանքը, հայտարարում է քաղաքացիական գործերով նոր էլեկտրոնային կառավարման համակարգի ծրագրային ապահովում ձեռք բերելու մրցույթ: Մրցույթի նպատակն է՝ մի շարք դատակավարական գործողություններ դարձնել առցանց, ինչպես նաև նոր էլեկտրոնային համակարգի միջոցով ապահովել այնպիսի կարևոր գործառույթների իրականացումը, ինչպիսիք են՝ գործերին առնչվող փաստաթղթերի ներբեռնումը, վերբեռնումն, ստեղծումը, փոխանցումը, շրջանառությունը, գործերի ինքնաշխատ մակագրումը … Read more

Ուղիղ. Երևանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի վերջին նստաշրջանը

Ուղիղ. Երևանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի վերջին նստաշրջանը

19.01.26 | 10:55 Երևանում հունվարի 19-ին մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի վերջին նստաշրջանը: Դրա առաջին քառօրյայի օրակարգում ընդհանուր առմամբ 27 հարց կա։ Դրանցից 9-ը պատգամավորները կքննարկեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ, իսկ մնացածը՝ առաջին: Դրանց թվում են «Բուսասանիտարիայի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ ու … Read more

Հանձնուքում եղել է խոշոր չափի թմրանյութ. Արթիկ ՔԿՀ-ում հարուցվել է քրեական գործ

Ապրիլի 14-ին՝ ժամը 16:35-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել քաղաքացի Է. Մ.-ի կողմից բերված հանձնուքը: Արդյունքում նկատել են, որ հանձնուքում եղած թվով 5 կոնֆետների գործարանային փաթեթավորումը խախտված է, իսկ դրանցից երկուսի մեջ ակնհայտ երևում են կասկածելի զանգվածներ: Շարունակելով ստացված օպերատիվ տվյալների իրացումը՝ նույն օրը ԱՆ … Read more

Քրեակատարողական հիմնարկներում կլինեն 3 անվտանգային գոտիներ. նոր օրենսգիրքը հավանության արժանացավ

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծին, որով, ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում է, որ չեն լինի բաց, կիսաբաց, կիսափակ, փակ և բուժական ուղղիչ հիմնարկներ, կլինեն երեք հիմնական գոտիներ՝ ցածր անվտանգության գոտի, միջին անվտանգության գոտի և բարձր ռիսկայնության անվտանգության գոտի: Այս մասին տեղեկացնում է Արմենպրեսը։ Նախագիծը ԱԺ հանձնաժողովի … Read more

Յուրաքանչյուր դատապարտյալի հետ կտարվի անհատական աշխատանք․ փոխնախարարը ներկայացրեց Քրեակատարողական նոր օրենսգիրքը

Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության քրեակատարողական նոր օրենսգիրքը։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Սարգսյանը նշեց, որ Ազգային ժողովը դեռևս 2021 թվականին ընդունել է Քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը, որոնք ուժի մեջ կմտնեն այս տարի հուլիսի 1-ին։ «Քրեական արդարադատության ընդհանուր շղթայի տեսանկյունից երրորդ կարևոր օրենսգիրքը Քրեակատարողական նոր օրենսգիրքն է, … Read more

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ներքին գործերի նախարարին

Երկօրյա պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտաիտեին: Հանդիպման ընթացքում նախարար Անդրեասյանը հայտնել է Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծման մասին և ներկայացրել գործընթացի մանրամասները: Լիտվացի գործընկերը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախարարության և ոստիկանության միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ոստիկանության ոլորտի բարեփոխումների թեմայով փորձի փոխանակմանը: Որպես Հայաստանում … Read more

Արդարադատության նախարարության և Ազգային ժողովի համակարգմամբ տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծին

Տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի քննարկմանը նվիրված համաժողով՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության, ինչպես նաև Դատախազության, Փաստաբանների պալատի և Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների միջև: Քննարկումը հատկապես կարևորվել է այն առումով, որ 2022 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է համատեղ կիրառել Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը: Համաժողովի շրջանակներում Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդգծել … Read more