Դավոսում հանդիպել են Ադրբեջանի ու Իսրայելի նախագահները
Դավոսում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվել է ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների «հաջող զարգացումը» տարբեր ոլորտներում, ինչպես նաև տնտեսական, առևտրային, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման լավ հնարավորությունների առկայությունը։ Ադրբեջանի և Իսրայելի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր։ Հետևեք մեզ նաև Telegram-ում