Որ չդառնան ԱՄՆ-ի համար բեռ. ինչու և ինչ ժամկետով են այսօրվանից դադարեցվում ԱՄՆ-ից տրամադրվող ներգաղթային վիզաները
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Վիզաների տրամադրման դադարեցումը միայն վերաբերում է ներգաղթային տեսակին, տուրիստական և ուսանողական վիզաներին չի վերաբերում. ընտանիքի վերամիավորում, գրին քարտեր, աշխատանքային վիզաներ, դրանք կասեցված են: Խոսքը և «Գրին քարտի»խաղարկության մասին է և արդեն ԱՄՆ տարածքում գտնվելիս մի քանի փուլերով տրամադրվող գրին քարտին»,-այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ վիզաների աջակցության մասնագետը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ անորոշ ժամկետով դադարեցվում է 75 երկրների քաղաքացիներին մշտական բնակություն թույլատրվող վիզաների տրամադրումը, այդ երկրների ցանկում է նաև Հայաստանը: Պատճառաբանում են,որայս համակարգը ենթակա է վեթինգի և ստուգումների, ինչպես նաև ներգաղթային վիզա ստացող անձինք հաճախ դառնում են «հանրային բեռ»՝ օգտվելով ԱՄՆ-ի սոցիալական աջակցությունից և բազմաթիվ պետական նպաստներից։
Մեր զրուցակիցը սակայն նշեց, որ ներգաղթային վիզաների տրամադրման այն գործերը, որոնք արդեն ընթացքի մեջ են այս փոփոխությունը դրանց չի վերաբերի, քանի որ դրանով զբաղվում են արդեն ԱՄՆ-ի ներսում, խոսքն առավելապես դեսպանատներիտիրույթում գտնվող գործերի մասին է:
Մասնագետի խոսքով, հունվարի 21-ից հետո այս փոփոխությունն իրենց մաշկի վրա կզգան նրան, ովքեր սպասում էին ընտանիքի միավորմանը, ամուսնական վիզայի ստացմանը և նոր պետք է դիմեին դրա համար,իսկ նրանք, ովքեր արդեն դիմել են, և դեսպանատանը օր էր նշանակված, նա չբացառեց կարող են կանչել հարցազրույցի, բայց վիզա դեռ չտան.«Այս գործընթացը ոչ միայն Թրամփի միանձնյա որոշումն է, այլ Սենատի հետ համատեղ: Ոչ մեկը չգիտի ինչքան է տևելու, ասում են՝ ժամանակավոր է, բայց այդ ժամանակավորը կարող է տևել մի տարի, օրինակ «Գրին քարտի»խաղարկությունն էլ ասացին ժամանակավոր է դադարեցված բայցհոկտեմբերից ոչ մի տեղեկություն չկա»:
«Այս իրավիճակըներգաղթային վիզաներ ունեցողների շրջանում ամբողջ ԱՄՆ տարածքում իրավախախտումների հայտնաբերման հետևանք է,օրինակ բժշկական օգնությունների միջոցով շատ երկրների քաղաքացիներ երկրից անիմաստ փողեր են ստանում: Միայն հայերի մասին չէ խոսքը, օրինակ Սոմալիի քաղաքացիները բավականին մեծ փողեր են տարել պետությունիից, հայերը կարող են իրավախախտումներով 30-40-րդը լինեն ազգերի մեջ»,- բացատրեց վիզաների մասնագետը:
Նա նշեց, որ խոսակցություններ կան, թե հնարավոր է որոշբացառություններով տրամադրեն ներգաղթային վիզաներ, եթե անձը ունի շատ լավ ֆինանսական ռեսուրսներ, լավ աշխատանք, շրջագայությունների պատմություն.«Այսինքն վճարունակներին տան վիզա,որ պետության վրա բեռ չդառնան, բայց սա հաստատված փաստ չէ: Եվ չի բացառվում, որ վիզաների տրամադրումը վերսկսելուց հետո ներգաղղթային վիզա ստացածների համար մի շարք աջակցության ծրագրեր չեղարկված լինեն,պետական վճարները թանկանան»:
Վիզաների մասնագետը նաև հայտնեց, որ արդեն իսկ ներգաղթային վիզա ունեցողների հանդեպ էլ պետությունը աչալուրջ է: հատկապես նրանց, ովքեր սպասում են Գրին քարտ ստանալուն.«Նրանց հանդեպ խստացումները վաղուց են սկսվել, գնում են ստուգում են որտեղ են ապրում, նաև առանց զգուշացնելու, ոտքերին«բրասլետներ են» գցում, որ տեսնեն ուր են գնում, ինչ են անում: Նաև արդեն բժշկական օգնություններից են զրկում, անգամ մեքենա վարելիս խախտում անելը կարող է մերժման հիմք հանդիսանալ: Բայց այն մարդկանց հանդեպ, ովքեր հասցրել են աշխատել, բիզնես ունենալ, հարկեր վճարել պետությանը, ավելի մեղմ են»:
Մեր զրուցակիցը չբացառեց նաև, որ հերթը կարող է հասնել ԱՄՆ տուրիստական վիզաներին և այս պահին վիզայի համար վճարվող 185 դոլարը դառնա օրինակ 400 դոլար: