ՏԿԵ նախարարը և ԵՄ դեսպանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։ Այսօր ընդունել եմ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: «Հանդիպման ընթացքում քննարկել ենք էներգետիկ և տրանսպորտի ոլորտներին վերաբերող մի շարք օրակարգային հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև «Լիդեր» ծրագրի շարունակականությունն ապահովելու հարցին»,- գրել է նա։