Հիշատակի օր հունվարի 27-ին․ ԱԺ-ն հաստատեց նախագիծը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը, որով հունվարի 27-ը սահմանվում է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և ոչ աշխատանքային օր․ նախագիծը ընդունվել է 69 կողմ, 15 դեմ ձայներով։
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
2026 թվականի հունվարի 20-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։ Արտգործնախարարության տվյալներով՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը։ Նրանք նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների … Read more
ԱԺ-ն ընդունեց պարտադիր զինծառայություն չանցած 27-37 տարեկան քաղաքացիներին վերաբերող օրենքի նախագիծը
ԱԺ-ն ընդունեց պարտադիր զինծառայություն չանցած 27-37 տարեկան քաղաքացիներին վերաբերող օրենքի նախագիծը Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն է տալիս վերադառնալ հայրենիք, ծառայելու և գումար վճարելու եղանակով մարել ՀՀ-ի առջև ունեցած իրենց պարտքը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի … Read more
Հայ դատապարտյալները մասնակցում են շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնությանը․ Կարեն Անդրեասյանը հետևել է խաղին
«Բանտարկյալների համար» շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնությանը, որին մասնակցում են 31 երկրների 43 թիմեր, Հայաստանը ներկայացնում են «Արմավիր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում պահվող չորս դատապարտյալները՝ Ռոբերտ Սարգսյանը, Նարեկ Հովակիմյանը, Իգիթ Գրիգորյանն ու Արմեն Գորոյանը։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի և ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի հետ … Read more
Մասյացոտնի թեմի քահանաներին ճնշում են, ստիպում են՝ միանալ թեմի նախկին առաջնորդին․ Մասյացոտնի թեմի…
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Երեկվանից Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ։ Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ … Read more
Այդպիսի աճպարարություն կարող է Ռուստամյանի նման դաշնակցականը. Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել. «Դիտեցի դաշնակցական, քոչարյանական Արմեն Ռուստամյանի ճեպազրույցը TRIPP-ի մասին։ Այսպես աղավաղել և աճպարարություն կարող է թերևս Արմեն Ռուստամյանի նման դաշնակցականը։ Խնդիրը կայանում է նրանում, որ այս մարդկանց համար քաղաքականապես գոյություն ունենալը հնարավոր է միայն, երբ որ իրենք հենվում են ողբի, պատերազմի, ցավի վրա։ Ինքնիշխան, ազատ … Read more
Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի քարտուղարության Համագործակցության և արտաքին կապերի բաժնի ղեկավար Դմիտրի Մարչենկովի և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Կոնգրեսի կողմից Հայաստանում 2019 թվականից իրականացվող տեղական մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրին և բաց … Read more