Հայտնի է՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլի հանդիպումը երբ և որտեղ տեղի կունենա
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 4-5-ը։ «Անվտանգության հարցերով խմբի երկրորդ հանդիպումը նախատեսված էր անցյալ կիրակի, բայց պահանջվեցին լրացուցիչ հստակեցումներ»,- ասել է Պեսկովը լրագրողներին։ Հիշեցնենք, որ հունվարի 23-24-ը Աբու Դաբիում տեղի է ունեցել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների առաջին եռակողմ հանդիպումը։