Թեհրանից դեպի Երևան նորից չվերթեր են չեղարկվել
Իրանի մայրաքաղաք Թեհրանից դեպի Երևան նորից չվերթեր են չեղարկվել։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ փետրվարի 3-ին չեն իրականացվի «Fly Kish» և «Armenia Airways» ավիաընկերությունների կողմից իրականացվող Թեհրան-Երևան չվերթերը։ Չեղարկման պաշտոնական պատճառը դեռևս չի նշվել։