Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ադրբեջանական գերությունից վերջերս վերադարձած և հիվանդանոցում բուժում ստացող Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հայտնել է, որ հայրը հիվանդանոցից դուրս է գրվել ուրբաթ օրը՝ հունվարի 30-ին, և հիմա գտնվում է տանը։ Նրա խոսքով՝ հոր առողջական վիճակը բավարար է: