Սրբուհի Գալյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն այս տարի կուղարկվի ՀՀ վարչապետի աշխատակազմ
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել հանրային քննարկում՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ՝ շահագրգիռ պետական, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի համատեղ ջանքերով։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն … Read more