Մարիա Զախարովա․ Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը կհանդիպեն Մոսկվայում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վաղը Մոսկվայում կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշեց, որ կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային խնդիրները, հատուկ ուշադրություն կդարձվի եվրասիական ընդհանուր կառույցներում Մոսկվայի և Երևանի փոխգործակցությանը և այդ ուղղությամբ երկխոսությանը։ Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ Ալեն … Read more

Մինչև Կիևի կողմից համապատասխան որոշումներ չկայացվեն, ռազմական գործողությունը կշարունակվի. Պեսկով

Քաղաքականություն 04.02.2026 | 17:20 Ռուսաստանի զինված ուժերը հարվածում են Ուկրաինայում ռազմական համալիրների հետ կապված թիրախներին։ Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մինչև Կիևի կողմից համապատասխան որոշումներ չկայացվեն, հատուկ ռազմական գործողությունը (ՌԴ-ում այսպես են անվանում Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմը) կշարունակվի, և մեր զորքերը հարվածում են այն թիրախներին, որոնք, նրանց կարծիքով, … Read more

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, դա արձանագրել է նաև ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովը․ նախարար

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, և այդ գնահատականը հնչեցվել է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համապատասխան հանձնաժողովի զեկույցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։   «Ես կրկին ասում եմ՝ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան։ Վերջերս եվրոպական կառույցների կողմից հրապարակված զեկույցներում որևէ հղում քաղբանտարկյալների մասին չկա, և սա ինքնին շատ խոսուն է»,– նշեց նախարարը։    Սրբուհի Գալյանի … Read more

Ես հիմար էի. Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել Էփշթեյնի հետ շփվելու համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Nine News-ին տված հարցազրույցում Microsoft-ի հիմնադիր և ձեռնարկատեր Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի հետ իր շփումների համար: Նրա խոսքերը մեջբերել է Daily Mail-ը։ «Գիտեք, հետ նայելով՝ դա փակուղի էր, և ես հիմար էի, որ նրա հետ ժամանակ էի անցկացնում: Ես շատերից մեկն եմ, ովքեր զղջում են նրան ճանաչելու … Read more

Երևանը շնչահեղձ է լինում. ինչպես կարող են «նոր ալիքի» այգիները դառնալ փոշու և սթրեսի դեղատոմս Հայաստանի բնակիչների համար (ՖՈՏՈ)

Սովորական ծաղկանոցներին և ծառուղիներին փոխարինելու է գալիս մի նոր թրենդ՝ «նոր ալիքի» այգիները, որոնք կարող են դառնալ քաղաքի իսկական «թոքերը». ՖՈՏՈ ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում օդի աղտոտվածության խնդիրն առավել քան երբևէ սուր է, ինչին զուգահեռ աճում է քաղաքի բնակիչների սթրեսը (անհանգստությունը): Սակայն կան նաև լավ նորություններ. սովորական ծաղկանոցներին ու ծառուղիներին փոխարինելու է գալիս նոր … Read more

ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի տնտեսական մոդելի սիմվոլն է․ Առաքելյան

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի տնտեսագիտության ոլորտում ունեցած փորձին։ «Մի տեղ կարդացի, որ ինչ որ մեկն ասում է, որ Հայաստանում չկա մեկը, որ Սամվել Կարապետյանից ավելի լավ կհասկանա տնտեսությունից։ Շտապեմ հիասթափեցնել. Կարապետյանն իսկապես հասկանում է տնտեսությունից, բայց այն տնտեսությունից, որտեղ ինքը կայացել և գործել է որպես գործարար՝ քվոտավորված, կլանային, մոնոպոլ … Read more