Արդարադատության նախարարության ընդունարանն այսուհետ կգործի աշխատանքային բոլոր ժամերին
Սիրելի՛ քաղաքացիներ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հանձնարարականով Արդարադատության նախարարության շենքում տեղակայված ընդունարանն այսուհետ կգործի յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-13:00-ն և 14:00-18:00-ն: Հիշեցնենք, որ Ընդունարում մատուցվում են ծառայություններ՝ կապված ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության աշխատանքների հետ: Մասնավորապես՝ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ դիմումների ընդունում և տեղեկանքների տրամադրում, ամուսնության պետական գրանցման դիմումների ընդունում և թույլտվությունների տրամադրում, ապոստիլ … Read more