Կուբայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։ Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կուբայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալֆրեդո Ֆիդել Նիևես Պորտուոնդոյին (նստավայրը՝ Աստանա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։ ՀՀ ԱԳ նախարարի Ռոբերտ Աբիսողոմոնյանը շնորհավորել է դեսպան Ալֆրեդո Նիևեսին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք իր պատասխանատու առաքելության ընթացքում: … Read more