Թիկնիզյանի Ցրվենա Զվեզդան հյուրընկալվելիս հաղթել է Մալմյոյին․ Եվրոպա լիգայի արդյունքները
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս հաղթել է Մալմյոյին․ Եվրոպա լիգայի արդյունքները Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ Եվրոպա լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի 7-րդ տուրում սերբական «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության է հասել շվեդական «Մալմյոյի» նկատմամբ։ Հաղթական գոլը 16-րդ րոպեին Մարկո Արնաուտովիչի փոխանցումից հետո խփել է Վասիլիե Կոստովը։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Բելգրադը ներկայացնող … Read more
Աշխատանքային քննարկում Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի վերաբերյալ
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր մասնակցել է պետական մարմինների աշխատակիցների համար Ծաղկաձորում մեկնարկած «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի քննարկմանը: Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կազմակերպած քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Աննա Վարդապետյանը, Հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, ԱՆ իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանը, այլք: Արթուր … Read more
ՀՀ բանկային համակարգում արձանագրվել է հիմնական հաշվեկշռային ցուցանիշների աճ
Հայաստանյան բանկերը 2025թ․ ընթացքում 2024թ. համեմատ արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ: Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 16.6%-ով, պարտավորությունները՝ 15.4%-ով, կապիտալը՝ 22․4%-ով: Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2025թ․ բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը: Ակտիվներ ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2025 թվականին 2024 թվականի համեմատ աճել է … Read more
Արդարադատության նախարարությունն առաջարկում է լուծարել համատիրությունները
ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության է դրել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու և «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է նախատեսել առավել մասնագիտացված կառավարման մոդել, այն է՝ կառավարումն իրավաբանական անձ հանդիսացող կառավարչի միջոցով, ինչի արդյունքում համատիրությունները լուծարվելու են: Նախագծի հիմնավորման համաձայն, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և … Read more
Անհարգելի բացակայություններ ունեցող պատգամավորների թոփ 10-յակը․ Ալեն Սիմոնյանը թվեր է ներկայացնում
Անհարգելի բացակայություններ ունեցող պատգամավորների թոփ 10-յակը․ Ալեն Սիմոնյանը թվեր է ներկայացնում Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հերթական և արտահերթ նիստերից անհարգելի բացակայություններ ունեցող պատգամավորների թոփ 10-յակը։ «Ընդհանուր նիստերի քանակը՝ 244 Վարկանիշային աղյուսակը՝ 10-րդ տեղ Լիլիթ Գալստյան – 38 բացակա Ագնեսա Խամոյան – 38 բացակա Մարտուն Գրիգորյան – 38 բացակա … Read more
Նախարար Զեյնալյանն այցելել է Արդարադատության ակադեմիա և Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր այցելել է Արդարադատության ակադեմիա և ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ուղեկցությամբ շրջայց կատարել կառույցում, ծանոթացել Ակադեմիայի շենքային պայմաններին: Նախարար Զեյնալյանը շրջել է նաև լսարաններով, որտեղ այդ պահին ընթանում էին քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստման, ինչպես նաև դատական կարգադրիչների վերապատրաստման դասընթացները: Շրջայցին հաջորդած աշխատանքային հանդիպման ընթացքում Արտակ Զեյնալյանը հետարքրվել է Ակադեմիայի գործունեությանն … Read more
Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ն ամփոփել է 2025-ը բարձր ֆինանսական ցուցանիշներով
Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ն (Ինգո /Ընկերություն) ապահովագրական ընկերությունն ամփոփել է 2025 ֆինանսական տարին՝ արձանագրելով տպավորիչ ցուցանիշներ։ Ընկերության Գործադիր տնօրեն Ռաֆիկ Սուվարյանը նշել է, որ Ինգոն 2025-ին հաղթահարել է ներքին եւ արտաքին մի շարք մարտահրավերներ, սակայն արդյունավետ ռիսկերի կառավարման եւ ռազմավարական որոշումների շնորհիվ կարողացել է ամրապնդել իր դիրքերը ապահովագրական շուկայում եւ արձանագրել բացառիկ արդյունքներ։ 2025 թվականի ընթացքում … Read more
Ազգային իրավաբան կգործուղվի ՄԻԵԴ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի վերաբերյալ գործերի քննության ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ազգային իրավաբան կգործուղվի ՄԻԵԴ: Գործուղվող իրավաբանի թեկնածուների ընտրության գործընթացն առավել թափանցիկ դարձնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարը հրաման է ստորագրել՝ հավակնորդների մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին: Համապատասխան հանձնաժողովի կազմը հաստատելուց հետո առաջիկայում կհայտարարվի մրցույթ, որը կհրապարակվի Հրապարակային ծանուցումների, Արդարադատության նախարարության, … Read more