Արդարադատության նախարարն ու Լատվիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում գործակցությունը խորացնելու հնարավորությունը
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Էդիտե Մեդնեի հետ հանդիպմանը կարևորել է արդարադատության ոլորտում երկու երկրների համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել այն խորացնելու ուղղությամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի իրականացման գործում Լատվիայի Հանրապետության արդարադատության նախարարության և Լատվիայի կոռուպցիայի կանխարգելման և … Read more