Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․
Բազմիցս ասվել է, որ հոգևորականները կանգնած են մեր Պետականության բոլոր ոլորտների ակունքներում` առողջապահությունից մինչև գիտություն, կրթությունից մինչև անվտանգություն, տնտեսությունից մինչև մշակույթ և իրավունք։ Աստվածաշնչում էլ մարգարեներն ու, այսօր արդեն, սրբադասված մի շարք հոգևորականներ մեծապես ներգրավված են Աստծո ժողովրդի կազմակերպման բոլոր ոլորտներում, ինչի մասին մանրամասնում են Հին Կտակարանի Թագավորաց գրքերը։ Մարգարեները բազմիցս են ընդդիմանում սխալ ընթացքի մեջ գտնվող թագավորներին. դա օրինաչափ է ու բնական (հիշենք Նաթան մարգարեի ու Դավթի օրինակը)։ Այսօր էլ հոգևորականներն աչքի են ընկնում իրենց բարձր կրթությամբ։ Իսկ որոշ հոգևորականներ իրապես ազգային, պետական լրջագույն մտածողներ են, կարող, ազդեցիկ, ազգային, համախմբող ուժեր։
Այս հոգևորականներին լռեցնել կուզի միայն միջակությունը։ Սա տարօրինակ չէ։ Տարօրինակ է, որ երբեմն մարդիկ վախ են զգում «քաղաքականություն» բառից և այդ պիտակով փորձում լռեցնել դեպի հաշտություն տանող իրական առաջնորդներին` լինեն նրանք հոգևորական, թե գործարար, մտավորական, թե հանրային գործիչ։
Հայաստանում այսօր լռության գործիքը բանտն է։ Հալածանքներն արդեն սովորական են թվում, թեպետ շարունակում են մնալ ապօրինի և կործանարար։ Այս իրավիճակում լռելը համարում եմ անընդունելի։ Սա այլևս քաղաքականություն չէ, այլ ակնհայտ հակաեկեղեցական, ապազգային ընթացքին ընդդիմանալու անկեղծ ցանկություն։
Անտեսելով բամբասանքների, շանտաժների ու սպառնալիքների ահեղ շղթան՝ շարունակում եմ հավատարիմ մնալ Հայոց Հայրապետին, որդիական խոնարհումս եմ հղում ապօրինի կալանավորված մեր Սրբազան Հայրերին, աղոթում եմ բոլոր քաղբանտարկյալների համար, սատարում եմ ազգային բարերար, #մերձևով շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանին, որը ևս հալածվում է ապօրինաբար։
Ուժ-կարողություն ամենքիս։
դիտվել է 138 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային
Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը