Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Նախարարը ողջունել է դեսպանին և նշել, որ Ճապոնիան Հայաստանի կառավարության լավագույն բարեկամ երկրներից է, որի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Նորանշանակ դեսպանը բարձր է գնահատել ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները և հատկանշական համարել այն հանգամանքը, որ իր գործունեությունը Հայաստանում … Read more

Հայաստանը մենք ենք Հնդկաստանից կառավարվող էջը տարածում է թուրք-ադրբեջանական նարատիվներ․ Fip

«Հայաստանը մենք ենք» Հնդկաստանից կառավարվող էջը տարածում է թուրք-ադրբեջանական նարատիվներ․ Fip

«Հայաստանը մենք ենք» անվանումով ֆեյսբուքյան էջը վերջին էմոցիոնալ գրառմամբ հայալեզու լսարանի շրջանում լայն արձագանք և անհանգստություն է առաջացրել։ Այս մասին գրել էFip.am-ը՝ անդրադառնալով էջում առկա հրապարակումներին։ Հայերին թիրախավորող ֆեյսբուքյան էջով տարածվող գրառումը հանդես է գալիս Թուրքիայի դիրքերից, առաջարկում է «վերանայել ապրիլի 24-ի կարգավիճակը», դադարեցնել Ծիծեռնակաբերդ ուղղվող երթերը, քանի որ «դրանք օտարացնում են Թուրքիային»։ «Փաստերի ստուգման … Read more

Քննարկում՝ նվիրված սնանկության ոլորտի բարեփոխմանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հուլիսի 5-6-ին մասնակցել է Ծաղկաձորում տեղի ունեցած քննարկմանը՝ ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծերի վերաբերյալ: ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կազմակերպած հանդիպմանը մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, ՀՀ վճռաբեկ, վերաքննիչ և … Read more

Հանդիպում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:Քննարկվել են համապատասխան ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք: Սկզբնաղբյուրը՝ http://www.president.nkr.am/am/news/workingMeetings/4019/

Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ

Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ։ Ինչպես հաղորդում են Արցախի ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային մասնագիտացված կառույցներում Արցախի քաղաքացիների շահերի ներկայացման և պաշտպանության հարցերում միջգերատեսչական համագործակցության հեռանկարները։ Այդ համատեքստում Մասիս Մայիլյանը և Արտակ Զեյնալյանը անդրադարձ … Read more

ՏՀԶԿ. Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարում

Հակակոռուպցիոն ոլորտի միջազգային կազմակերպությունների վերջին գնահատումները փաստում են, որ Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարում: Մասնավորապես, սույն թվականի հուլիսի 2-ից 5-ը Փարիզում (Ֆրանսիայի Հանրապետություն) Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) պլենար հանդիպման ընթացքում գնահատվել է գնահատման 4-րդ փուլի արդյունքում կազմված … Read more