Նախարար Բադասյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Սուրեն Գրիգորյանին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր աշխատակազմին է ներկայացրել Վարչապետի՝ նախօրեի որոշումով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ նշանակված Սուրեն Գրիգորյանին։ Ռուստամ Բադասյանի տեղեկացմամբ, նորանշանակ փոխնախարարը, ի թիվս այլ ոլորտների, համակարգելու է դատաիրավական բարեփոխումների աշխատանքները։ Նախարար Բադասյանը հաջողություն է մաղթել Սուրեն Գրիգորյանին նոր աշխատանքում և վստահություն հայտնել, որ շատ արագ կներգրավվի Նախարարության աշխատանքներում, և անցումային փուլ չի պահանջվի։ … Read more