Արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը, դրանք ենթակա են լինելու քանդման․ ԱՆ տեղակալ
Առաջարկվում է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը: Մասնավորապես, նախագծերով առաջարկվում է սահմանել երկու ռեժիմ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների և օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների համար: Նախագիծն Ազգային ժողովում ներկայացրել է Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը։ Տեսանյութը` այստեղ: