Հետվճարը տրամադրվում է 1000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց, այն փոխանցվում է ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը


Տնտեսություն

Հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով։ Ֆինանսների նախարարությունից հետաքրքրվել ենք հետվճարի տրամադրման կարգը և պայմանները․ Եվ ահա ըստ այդմ. միջոցառման շահառուներին հետվճարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը․




հետվճարը տրամադրվում է 1000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց, ընդ որում՝ յուրաքանչյուր մեկ գործարքի համար հետվճարը չի կարող գերազանցել 6000 ՀՀ դրամը, յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հետվճարը չի կարող գերազանցել 60000 ՀՀ դրամը:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment