Պուտինը ևս հրավեր է ստացել՝ միանալու խաղաղության խորհրդին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավեր է ստացել՝ միանալու Գազայի հարցով խաղաղության խորհրդին․ հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գազայի հարցով խաղաղության խորհրդի ստեղծման մասին և խոստացել էր շուտով հրապարակել դրա կազմը։ Առավոտյան հայտնի դարձավ նաև, որ դրան միանալու հրավեր ստացել է նաև Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Մերկասառույց, ձյուն ու բուք է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Հունվարի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Նորավան-Կապան, Ոսկեպար-Ջուջևան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սարավան-«Զանգեր» և Հարժիս-Շինուհայր ավտոճանապարհներին բուք է։ Բաղրամյանի, … Read more
Արփինե Սարգսյանը լրագրողներին է ներկայացրել Ներքին գործերի նախարարության ու Ազգային գվարդիայի ստեղծման մանրամասները
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Ոստիկանության բարեփոխումներ. Ներքին գործերի նախարարության և Ոստիկանական գվարդիայի ստեղծում» խորագրով քննարկմանը, որին մասնակցել են մի շարք լրագրողներ և հանրային կարծիք ձևավորողներ: Փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության ոլորտը բարեփոխելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Հանդիպման ընթացքում Սարգսյանն անդրադարձել է Ներքին գործերի նախարարության և Ազգային գվարդիայի ձևավորման աշխատանքներին:Այնուհետ, Սարգսյանը … Read more
SWIFT-ը ընդհանուր ռեեստր կստեղծի թոքենացված ակտիվներով գործարքների համար
Լուսանկարը՝ funds-europe.com ‘); $(‘.inline_context’).addClass(‘inline_context_closed’); … Read more
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
Սպառողի անկյուն 19 Հունվար, 2026 14:10 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 19-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Առաքելյանի, Գ.Հակոբյանցի, Էստոնական փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝ Հետևեք մեզ նաև տելեգրամում՝ Ներբեռնեք Iravunk … Read more
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել «ՀՀ նախագահը խորհրդարանական կառավարման հանրապետության գլուխ» և «Միայն ՀՀ քաղաքացիություն ունենալու և առնվազն չորս կամ վեց տարի Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու պահանջի վերացման առաջարկ» հարցերը:Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է … Read more
Garage48-ը՝ Հայաստանում . ինչպե՞ս Միտք-ը հասավ իր նպատակին. IT Armenia
Garage48-ը՝ Հայաստանում . ինչպե՞ս «Միտք»-ը հասավ իր նպատակին. «IT Armenia» Էկոստարտափների խրախուսումն ու զարգացումը Հայաստանում արդեն նոր փուլում է: Digitain ընկերության «Միտք» ծրագիրը հենց այդ գործի պատասխանատուն է: Ծրագրի համակարգող և ղեկավար Մարիամ Փաշինյանը կարծում է, որ մեր պետությունն պոտենցիալ ունի. պարզապես պետք է ընկերություններն ավելի ինտենսիվ աշխատեն: Նախորդ տարի «Միտք»-ը մեկ հարկի տակ հավաքեց … Read more
Դավոսում մեկնարկել է 56-րդ համաշխարհային տնտեսական ֆորումը
Շվեյցարիայի Դավոսում մեկնարկել է 56-րդ համաշխարհային տնտեսական ֆորումը, որին կմասնակցի մոտ 3000 մարդ 130 երկրից։ Այս անգամ այն կվերածվի համաշխարհային աշխարհաքաղաքական ասպարեզի՝ Գրենլանդիայի շուրջ վեճի պատճառով։ Գերմանական BILD-ը գրում է, որ ամենամեծ ուշադրությունը սևեռված է լինելու Դոնալդ Թրամփի վրա, որը մի քանի տարվա ընդմիջումից հետո անձամբ կժամանի Դավոս՝ վերջին տարիների ամենամեծ ամերիկյան պատվիրակությամբ։ Պարբերականը գրում … Read more