Վիգեն Քոչարյանն ընդունել է ԵԽ բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հունիսի 17-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը: Վիգեն Քոչարյանը ողջունել է պատվիրակության անդամներին և կարևորել արմատական բարեփոխումների այս փուլում ԵԽ գործընկերների աջակցության պատրաստակամությունը: Փոխնախարար Քոչարյանն ընդգծել է նաև համագործակցության երկարատև ու հաջողված փորձը ԵԽ-ի հետ՝ որպես հետագա արդյունավետ գործունեության հիմնաքար: Արդարադատության նախարարի տեղակալը տեղեկացրել է, … Read more
Նարեկ Սամսոնյանը հացադուլը շարունակում է
Ներքաղաքական 22 Հունվար, 2026 19:18 Նարեկ Սամսոնյանը հացադուլը շարունակում է. նա այս պահին «Արմավիր» ՔԿՀ-ի պատժախցում է, նշել է Սամսոնյանի պաշտպան Աստղիկ Մաթևոսյանը։ «Նարեկ Սամսոնյանը այս պահին՝ հացադուլի 14-րդ օրը, գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ի 6-րդ պատժախցում։ Նարեկ Սամսոնյանի հացադուլը դադարեցնելու որոշումը կարող է տեղի ունենալ բացառապես բժշկի ցուցմամբ Նարեկի նախընտրած բուժհաստատությունում վերականգնողական բուժում, հետազոտություններ … Read more
Ամուսնություններն ավելացել են, ամուսնալուծությունները՝ նվազել
Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 6 հազար 97 ամուսնություն, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 521-ով: 2019 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում գրանցված ամուսնալուծությունների թիվը նվազել է 151-ով: 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 1506 ամուսնալուծություն:
Նիկոլ Փաշինյանը Դավոսում մասնակցում է Խաղաղության խորհրդի նիստին և Կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մասնակցում է «Խաղաղության խորհրդի» նիստին և Կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
#Ուղիղ. Ավետիս Կարագուլյանի գործով նիստն է
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Hraparak.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Hraparak.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Վարչապետն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն և վերջինիս աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին: Վարչապետը նշել է, որ պարոն Բադասյանին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված և պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի:«Վերջին մեկ տարվա ընթացքում պարոն Բադասյանն աշխատել է որպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ և այս ընթացքում իրեն դրսևորել … Read more