Ռուբիոն հայտարարել է Ուկրաինայում հակամարտության չլուծված հարցերի ցանկի կրճատման մասին

21:15 – 4/փետրվարի/2026 Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ չլուծված հարցերի ցանկը կրճատվում է, բայց ամենադժվարները մնում են օրակարգում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ մեկնաբանելով Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունները։ «Այս ցանկը զգալիորեն կրճատվել է։ Սա լավ լուր է։ … Read more

Կասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող «ՄԿՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Եղվարդի խճ․, 115) հայտնաբերվել են խախտումներ։ Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի և ավտոմոբիլային բենզինի … Read more

Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին «մարդկային եղբայրության մրցանակի համար»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին մարդկային եղբայրության համար Զաիդի մրցանակ ստանալու կապակցությամբ․ «Չափազանց կարևոր եմ համարում ինչպես Իլհամ Ալիևի կողմից խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի ցուցաբերված վճռական կամքը։ Ես հավատում եմ, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելով՝ Կովկասի համար նոր էջ … Read more

ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման հարցեր

Քաղաքականություն 04.02.2026 | 21:17 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Երկուստեք ընդգծվել է քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։ Այս … Read more

Պարզ ու տեսանելի է այս իշխանություններից ազատվելու բանաձևը․ Խաչիկ Գալստյանի ուղերձը բանտից

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ընկերոջս, քաղբանտարկյալ Khachik Galstyanի ուղերձը բանտից «Արտաքին աշխարհից կտրված վիճակում, երբ ուղեղդ ազատ է ամեն տեսակ տեղեկատվական աղբից և աղմուկից՝ ավելի պարզ ու տեսանելի է այս իշխանություններից ազատվելու բանաձևը, ընդ որում, խնդիրը ընդդիմադիր դաշտում է, որը հնարավորինս պետք է պարզեցնել, որպեսզի ընտրողը մաքսիմալ հեշտ կողմնորոշվի իր … Read more