Տիգրան Դադունցը Ճապոնիայում ներկայացրել է ՀՀ-ում վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացման ուղղությունները
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի գլխավորած պատվիակությունը մասնակցել է Տոկիոյում (Ճապոնիա) կայացած «Քաղաքական երկխոսություն վեճերի այլընտրանքային լուծման վերաբերյալ՝ միջազգային հաշտարարության տարածումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» համաժողովին: Ասիական զարգացման բանկի հրավերով՝ հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացման ուղղությամբ իրականացվող ընդգրկուն բարեփոխումները՝ ընդգծելով դրանց կարևոր դերը միջազգային ներդրումային, առևտրային և տնտեսական վեճերի արդյունավետ կարգավորման գործում: … Read more