ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ը վնասազերծել է Թուրքիայի օդային տարածքում հայտնված հրթիռը | ՄԱՄՈՒԼ.ամ

Թուրքիայի նախագահի վարչակազմը երկրի տարածքում հրթիռի վնասազերծումից հետո հայտարարել է. «Իրանից արձակված հրթիռը, որն անցել է Իրաքի և Սիրիայի օդային տարածքով և Հաթայի շրջանից ուղղվել մեր երկրի օդային տարածք, վնասազերծվել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից»: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Թուրքիայի տարածքը պաշտպանելու համար առանց վարանելու կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները: Անկարան նաև կոչ … Read more

Ֆիդանն Արաղչիին հետ զրույցում ընդգծել է հակամարտությունը սրող ցանկացած քայլից զերծ մնալու անհրաժեշտությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, գրել են ԶԼՄ-ները։ Ըստ հաղորդագրության՝ Հաքան Ֆիդանն Արաղչիին է փոխանցել Անկարայի դիրքորոշումը Թուրքիայի օդային տարածքում չեզոքացված բալիստիկ հրթիռի վերաբերյալ և ընդգծել է հակամարտությունը սրող ցանկացած քայլից զերծ մնալու անհրաժեշտությունը։

Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի․ վարչապետի մամուլի քարտողարը հերքել է տարածվող լուրերը

Կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում «Al Jazeera»-ին և «Euronews»-ին՝ պնդելով, թե ԱՄԷ-ում՝ Դուբայում հրթիռակոծության հետևանքով վնասվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող անշարժ գույքը ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է տարածվող լուրերն այն մասին, թե Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրություններում անշարժ … Read more

Թուրքիան իր տարածք ուղղվող իրանական բալիստիկ հրթիռ է որսացել

Քաղաքականություն 04.03.2026 | 16:45 Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Արևելյան Միջերկրական ծովում գտնվող ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցները որսացել են իրանական բալիստիկ հրթիռ, որը հայտնաբերվել է Իրանի տարածքով դեպի Թուրքիայի օդային տարածք ուղղություն վերցնելիս՝ արձակվելուց և Իրաքի ու Սիրիայի օդային տարածքները հատելուց հետո։ «Իրանից արձակված բալիստիկ զինամթերքը, որը հայտնաբերվել է Իրաքի և … Read more