Գլխավոր դատախազությունը պահանջում է Ռուբիկ Հակոբյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր
Հակակոռուպցիոն դատարանը ընդունել է Գլխավոր դատախազության հերթական հայցադիմումը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը, նշելով, որ պահանջ է ներկայացվել Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Կարապետի Հակոբյանից և վերջինիս փոխկապակցված անձից։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանին ներկայացրել է պահանջ, … Read more