Ռուսաստանը պահպանում է Ուկրաինայի հետ աշխատանքային մակարդակով շփումները. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը պահպանում է աշխատանքային մակարդակով շփումները Ուկրաինայի հետ, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։ «Կապերը ուկրաինական կողմի հետ պահպանվում են աշխատանքային մակարդակով»,-ասել է նա։ Դիվանագետը հավելել է, որ շարունակվում են գերիների փոխանակումները, քաղաքացիական անձանց վերադարձը և զոհվածների մարմինների հայրենադարձումը։