Կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը
Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը՝ Հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ։ Քննարկվել են Սահմանադրական կարգի հիմունքների վերաբերյալ հարցեր։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերի։