Սինգապուրի COE պրեմիումների գները նվազել են 2026 թվականի փետրվարի սկզբի աճուրդում

Սինգապուրում Certificate of Entitlement (COE) պրեմիումների գները զգալի անկում են գրանցել բոլոր կատեգորիաներում 2026 թվականի փետրվարի առաջին աճուրդում, որի արդյունքները հաստատվել են փետրվարի 4-ին։ Այս նշանակալի անկումը, հատկապես B կատեգորիայի ավելի մեծ մեքենաների համար, նշում է տրանսպորտային միջոցների շուկայի զգալի փոփոխություն՝ բարձր գների շրջանից հետո, ինչը կարող է ազդել կարճաժամկետ հեռանկարում մեքենա գնելու որոշումների վրա։ … Read more

Հղիանում են «ստերջացված» շները․ ովքեր ու որքան փողով են պայքարում բազմացման դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կենդանապաշտպան Գոհար Տեր-Անտոնյանն ահազանգում է՝ ստերջացված լինելու տարբերանշան կրող շները հղիանում և շարունակում են բազմանալ։ «Դոգմա» կենդանապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավարը Factor TV-ին տեղեկացրեց, որ նման շներ են հայտնաբերվել Սիսիանում և Չարենցավանում։ Սիսիան և Չարենցավան համայնքներում շների ստերջացումը 2025 թվականի ընթացքում իրականացրել է «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ն։ Գնումների պետական համակարգից տեղեկացանք, որ ձեռնարկատերը երկու համայնքներից ընդհանուր ստացել է … Read more

Իսրայելը պաղեստինցի հիվանդներին արգելել է Ռաֆահի անցակետով դուրս գալ Գազայի հատվածից

Իսրայելական բանակը փետրվարի 3-ին չեղյալ է հայտարարել Գազայի հատվածից Ռաֆահի սահմանային անցակետով 40 պաղեստինցի հիվանդների և վիրավորների երրորդ խմբի մեկնումը …

Սյունեցին զուսպ լավատեսություն ունի, որ իրավիճակը կայուն է լինելու և խաղաղությունը լինելու է անշրջելի․ Դանիելյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Օգոստոսի 8-ի համաձայնագրի բերումով Սյունիքում տրամադրությունը էապես փոխվել է։ Սյունեցին զուսպ լավատեսություն ունի, որ իրավիճակը կայուն է լինելու և խաղաղությունը լինելու է անշրջելի։ Իրականում՝ խաղաղության գինը շատ ավելի բարձր է հենց սահմանամերձ գյուղերում, քանի որ հենց այդ գյուղն է Հայաստանի հիմնասյունը։ Այս մասին 1lurer.am-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության … Read more

Միքայել Սրբազանին նշանակված է ևս մեկ վիրահատություն՝ նոր գանգատներով պայմանավորված․Մարինե Ֆարմանյան

Միքայել Սրբազանի գործով դատական նիստի ընթացքում  նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը տեղեկացրել է,  որ քանի որ հեռարձակում է դատական նիստը, ես չեմ հրապարակի,  հիվանդության առանձին  նշումները, որը տրվել է «Իզմիրլյան»    բժշկական կենտրոնի կողմից այսօր՝ 2026 թվականի փետրվարի 4-ին։ Փաստաբանը հայտնել է, որ վիրահատությունից հետո  Միքայել Սրբազանի մոտ նոր գանգատ է ի հայտ եկել։ «Երբ հետվիրահատական բուժումներ  … Read more

Ի պաշտպանություն քաղբանտարկյալների ԱԺ շենքի դիմաց ակցիա է նախատեսված

Փետրվարի 5-ին, ժամը՝ 11:30-ին ԱԺ շենքի դիմաց տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների և Բաքվի բանտում պահվող հայ գերիների։ Ակցիան կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի ԱԺ այցի կապակցությամբ։

Նոր ճգնաժամ՝ չկա ՆՔ, չունես աշխատանք. ընդունելով սխալը՝ կրկին փոխում են օրենքը

Հայաստանի կառավարությունը, աշխատանքային պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ էլեկտրոնային ստորագրությունների ստացման հետ կապված խնդիրների պատճառով, նախատեսել է նոր փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում։ Այս մասին փետրվարի 4-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկման ժամանակ հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Բանն այն է, որ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն … Read more

Միքայել սրբազանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավորներ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան կազմով, այսօր տեղի կունենա Միքայել Սրբազանի վերաբերյալ դատական նիստը: Կքննվեն և՛ պաշտպանական կողմի, և՛ դատախազի բողոքները:     Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը Միքայել սրբազանին 2025թ. հոկտեմբերի 3-ին դատապարտեց 2 տարվա ազատազրկման, և հիմա դատախազը պահանջում է 6 ամսով ավելացնել ազատազրկման ժամկետը: … Read more

Այն, ինչ տեղի է ունեցել 2025թ.-ին և տեղի է ունենում հիմա, անհավանական է. Նիկոլ Փաշինյան > Լուրեր Հայաստանից

Այն ինչ կատարվում է հիմա այստեղ անհավատալի է։ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները միավորվել են՝ կիսելու մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը՝ ի նշան Հայաստանի և ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի. Աբու Դաբիում մրցանակաբաշխության ժամանակ իր ելույթը այսպես է սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին, և նույնիսկ … Read more