Լոնդոնում քննարկվել է Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև պաշտպանական գործընկերությունը
Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարար Վերնոն Քոուքերը Լոնդոնում ընդունել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաեւի գլխավորած ադրբեջանական պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Բաքվի և Լոնդոնի միջև պաշտպանական գործընկերության խորացումը: Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդի խոսքով՝ սա վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ամենաբարձր մակարդակի այցն է: