Եթե ԵՄ-ն հակազդում է ՌԴ ազդեցությանը ՀՀ ընտրություններում, պետք է նույն կերպ հակազդի նաև Ադրբեջանի միջամտությանը․ Արման Թաթոյանը դիմել է ՀՀ-ում ԵՄ դեսպանին

Եթե ԵՄ-ն հակազդում է ՌԴ ազդեցությանը ՀՀ ընտրություններում, պետք է նույն կերպ հակազդի նաև Ադրբեջանի միջամտությանը․ Արման Թաթոյանը դիմել է ՀՀ-ում ԵՄ դեսպանին Աջակցիր «Ա1+»-ին Եվրամիությունը, որը հայտարարել է ՀՀ ընտրություններում ռուսական ազդեցությանը հակազդելու պատրաստակամության մասին, պետք է նույն կերպ արձագանքի նաև Ադրբեջանից եկող սպառնալիքներին։   Այս մասին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս … Read more

«Իրանի պատվիրակությունը չի մեկնել Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար»․ #IRIB

Իրանի պատվիրակությունից ոչ ոք դեռ չի ժամանել Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցելու, հայտնում է իրանական պետական հեռուստառադիոընկերությունը։ Ավելի վաղ CNN-ը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա վաղը։ Al Hadath-ի աղբյուրի հաղորդմամբ՝ ամերիկյան և իրանական պատվիրակություններն այսօր միաժամանակ կժամանեն Պակիստան։ Al Jazeera-ն էլ հայտնել է Իրանի «նախնական պատվիրակության» Պակիստան ժամանման մասին։

Ռուսական կողմը վերահաստատել է Իրանում հրադադարը պահպանելու անհրաժեշտությունը

Ռուսական կողմը վերահաստատել է Իրանում հրադադարը պահպանելու անհրաժեշտությունը Իսլամաբադում Իրանի հարցով հնարավոր բանակցություններին ընդառաջ հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները: Աբբաս Արաղչին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտումների և Հորմուզի նեղուցի անօրինական շրջափակման վերաբերյալ։ «Ռուսական կողմը վերահաստատել է հրադադարը պահպանելու և դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը՝ կանխելու հետագա էսկալացիան և զինված … Read more

Քուվեյթը ֆորս-մաժոր է հայտարարել՝ նավթի մատակարարումների վերաբերյալ

Քուվեյթի պետական նավթային ընկերությունը՝ Kuwait Petroleum Corp.-ը ֆորս-մաժոր է հայտարարել նավթի և նավթամթերքի մատակարարումների մասով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Որոշումը կապված է Հորմուզի նեղուցի շրջափակման հետ, սակայն խոսքը մատակարարումների լիակատար դադարեցման մասին չէ։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ Քուվեյթը ֆորս-մաժոր է հայտարարել հում նավթի և նավթամթերքի մատակարարումների վերաբերյալ։ Գործակալությունը հղում է անում Kuwait Petroleum Corp. (KPC) պետական … Read more