Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Մարալիկում հանդես է գալիս Իրական Հայաստանի գաղափարախոսությունը խորագրով բանախոսությամբ․ «Ժողովուրդն է ստեղծել և ստեղծում պետությունը։ Հետևաբար քաղաքացին այն մարդն է, ով ունի պետություն ունենալու կամք։ Պետությունում ապրելու կանոններ սահմանելու կամք ունի, և ինքն իր սահմանած կանոններով ապրելու կամք ունի։ Քաղաքացին այն մարդն է, որ սիրում է իր պետությունը, ինչպես ինքն իրեն է սիրում»,- … Read more

Իրանը սպառնացել է վնասել ստորջրյա ինտերնետային մալուխներ

Ոչ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Իրանը սպառնում է անջատել ստորջրյա ինտերնետային մալուխները, ինչը կարող է հանգեցնել Պարսից ծոցի երկրների ինտերնետից անջատմանը։ Իրանը ոչ պաշտոնական ալիքներով ակնարկել է, որ ունի լայնածավալ «թվային աղետ» հրահրելու կարողություն։ «Tasnim» լրատվական գործակալությունը, որը սերտ կապեր ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, հրապարակել է Հորմուզի նեղուցում խորջրյա կապի գծերի տեղակայման մանրամասն քարտեզ։ 

Իմ հորեղբայր Խիկար Էրդողանը

Հեռավոր 2005 թվականի մի ուշ երեկո 63-ամյա Անդրանիկը՝ պապիկս, ու նրա ավագ որդին՝ հայրս, Զվարթնոց օդանավակայանում էին։ Սոցցանցերը, տեսակապն ու միմյանց նկարներ հասցնելու՝ այսօր այդքան հասանելի միջոցներն այդ ժամանակ չկային եւ մերոնք օդանավակայան էին գնացել դիմավորելու մի մարդու, ում միայն տարիքն ու սեռը գիտեին։ Պատմություններ պատմելու հետ առանձնապես սեր չունեցող հայրս այս մեկը պատմում է … Read more

Այսօր Գուսան Աշոտ-ի ծննդյան օրն է

Ծնունդդ շնորհավոր, Զանգեզուրի բարի ծնունդ, քո ձայնը դեռ հնչում է Սյունյաց սարերում… Դու՝ ծաղկավառ Զանգեզուրի բարի ծնունդ, հազար տեսակ վարդերից ես առել սնունդ։ Կատարողներ՝ Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթ։ Հատուկ շնորհակալություն Մհեր Մաշուրյանին՝ տեսահոլովակի պատրաստման համար։ Աղբյուրը՝ Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն