Արմեն Գրիգորյանն ընդունել է ՄԹ վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին

Քաղաքականություն 03.05.2026 | 21:04 Մայիսի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելին: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք կարևոր հարցերի, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը:

Հայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր Ավետիսյան

Ռուսաստանի թշնամի պետությունների ղեկավարները, այդ թվում՝ նաև Զելենսկին, հերթով վայրէջք են կատարում Զվարթնոց օդանավակայանում, որից մի քանի կիլոմետր այն կողմ տեղակայված է ռուսական ռազմաբազան։ Իսկ ահա այդ ռուսական ռազմաբազայի գերագույն գլխավոր հրամանատարի նկատմամբ Հայաստանը միացել է Հռոմի ստատուտին, որպեսզի Վլադիմիր Պուտինը Հայաստան չկարողանա գալ։   Սա … Read more

Երևանը «եվրոպականացվել» է. եվրոպացի պաշտոնյաների այցը` լուսանկարներով

https://arm.sputniknews.ru/20260503/erevany-evrvopakanacvel-e-evrvopaci-pashtvonjaneri-ajcy-lusankarnervov-101696158.html Երևանը «եվրոպականացվել» է. եվրոպացի պաշտոնյաների այցը` լուսանկարներով Երևանը «եվրոպականացվել» է. եվրոպացի պաշտոնյաների այցը` լուսանկարներով Sputnik Արմենիա Sputnik Արմենիայի ֆոտոշարքը ներկայացնում է, թե ովքեր են ժամանել Երևան։ 03.05.2026, Sputnik Արմենիա 2026-05-03T21:15+0400 2026-05-03T21:15+0400 2026-05-03T21:15+0400 ֆոտոշարք լուսանկարներ լուսանկար եվրոպա երևան https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101692134_0:0:1501:844_1920x0_80_0_0_446e4c13ebdfa77b4842d3ec037b2e6e.jpg.webp Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` … Read more

Եվրոպան կհավաքվի ՀՀ-ում` կոլեկտիվ դիմադրողականությունը ամրապնդելու համար․ ԵԽ նախագահ

ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտան X-ում անդրադարձել է Երևան իր այցին․ «Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Վաղը Եվրոպան կհավաքվի Հայաստանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Մայրցամաքի տարբեր երկրների առաջնորդները, Կանադան՝ հյուրի կարգավիճակով, կքննարկեն, թե ինչպես համագործակցել՝ անվտանգությունն ու կոլեկտիվ դիմադրողականությունը ամրապնդելու համար»։