Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հանգստի սեզոնը մեկնարկել է, իսկ Սևանա լճում տրվել է լողասեզոնի մեկնարկը։ Հուլիսի 1-ից ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ջրային վաշտն ու ջրային փրկարարները Սևանա լճում և առափնյա հատվածներում անցել են ուժեղացված ծառայության։ ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը հետևել է ջրային պարեկների ծառայության կազմակերպման ընթացքին, հանձնարարել ծառայությունն … Read more

Շինհրապարակներում փոշենստեցման միջոցառումները պարտադիր են

Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր է։ 2026թ. հունվարին ընդունված «Շինարարական արտադրության կազմակերպում» շինարարական նորմերով (https://arlis.am/hy/acts/219984/latest) կառուցապատողներին բավարար ժամանակ էր տրվել անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման և շինհրապարակների կահավորման համար։ Նոր կարգավորումը գործում է արդեն մեկ ամիս։ Քաղաքաշինության կոմիտեն հորդորում է բոլոր կառուցապատողներին առաջնորդվել նոր նորմերի պահանջներով, պատասխանատու կերպով կազմակերպել շինարարությունը և մասնակցել շրջակա … Read more

Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար․ Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել «CNN Türk»-ին, որտեղ անդրադարձել է նաև Իսրայելի հետ հարաբերություններին։ Ըստ Ֆիդանի՝ Իսրայելը խնդիր է դարձել ողջ միջազգային հանրության համար։ «Մենք մտադիր չենք նահանջել մեր դիրքորոշումից։ Իսրայելը խնդիր է ոչ միայն Թուրքիայի համար, այլև ամբողջ աշխարհի։ Իսրայելի կառավարությունը դարձել է բեռ, որը մարդկությունն այլևս չի կարող կրել»,- նշել է … Read more

Վստահ եմ՝ Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել․ Ալիև

Ադրբեջնի նախագահ Իլհամ Ալիևը Բելառուսի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Ըստ APA-ի՝ նամակում ասվում է.   «Ադրբեջանի և Բ

Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվում 14 վագոն ցորեն

Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվում 14 վագոն ցորեն Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։ Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվում 14 վագոն ցորեն՝ 976 տոննա քաշով: Այս մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը։ Տեղափոխությունը տեղի կունենա երկաթուղային ճանապարհով։ Գործակալությունը նաև հաղորդում է, որ այս պահի դրությամբ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել ավելի քան 14 հազար տոննա դիզելային … Read more

Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ընդունված փոփոխություններով Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ դրանց ոչ աշխատանքային լինելու կարգավորումը կորոշի Կառավարությունը։  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պարզաբանել է նախագծի հեղինակ Գեղամ Նազարյանը։ Նազարյանի պարզաբանմամբ՝ Մեռելոց օրերի ամրագրումը օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում չի նշանակում, որ դրանք մեխանիկորեն դառնում … Read more

Կատարը վերսկսում է հեղուկացված բնական գազի տանկերների անցումը Հորմուզի նեղուցով

Կատարը մոտ մեկ շաբաթվա ընթացքում առաջին անգամ հեղուկացված բնական գազի տանկեր է ուղարկել Հորմուզի նեղուցով, ինչը ցույց է տալիս, որ երկիրը պատրաստվում է արագ վերսկսել ապրանքի արտադրությունը, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով նավերի հետևման տվյալներին։ Գազի՝ աշխարհի խոշորագույն արտահանողը ձգտում է հնարավորինս շուտ վերսկսել արտադրությունը։ Գործակալության կողմից մեջբերված նավերի հետևման տվյալների համաձայն՝ Պարսից ծոցում տանկեր է … Read more