Տիգրան Խաչիկյանն ընդունել է Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներին

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներին: Տիգրան Խաչիկյանը, ողջունելով Խմբի անդամներին, վերահաստատել է Նախարարության՝ նախկինում ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունն ապահովելու և խորացնելու պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի գործողությունների և անգործության դատական բողոքարկման օրենսդրական մեխանիզմների ներդրումը, … Read more

Քննարկվել են Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հետ դատաիրավական բարեփոխումների շրջանակում համագործակցության հնարավորությունները

Արդարադատության նախարարի տեղակալներ Տիգրան Խաչիկյանն ու Աննա Վարդապետյանն այսօր ընդունել են Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA ROLI) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Հասմիկ Հակոբյանին և ծրագրերի համակարգող Ալինա Յարմալոյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նախարարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հստակեցվել են դատաիրավական բարեփոխումների շրջանակում Արդարադատության նախարարության առաջնահերթությունները և համագործակցության ձևաչափերը, որի համատեքստում … Read more

Չեմպիոնների լիգա.15 թիմ ապահովել է տեղը փլեյ-օֆֆում

Չեմպիոնների լիգա.15 թիմ ապահովել է տեղը փլեյ-օֆֆում

Ավարտվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի լիգայի փուլի 7-րդ տուրը։ Տուրի արդյունքներով՝ 15 ակումբ արդեն երաշխավորել է իր տեղը լավագույն 24 թիմերի ցանկում և դուրս եկել մրցաշարի փլեյ-օֆֆ: Այդ ակումբներն են՝ «Արսենալը», «Բավարիան», «Ռեալը», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», ՊՍԺ-ն, «Նյուքասլը», «Չելսին», «Բարսելոնան», «Սպորտինգը», «Մանչեսթեր Սիթին», «Ատլետիկոն», «Ատալանտան», «Ինտերը» և «Յուվենտուսը»։ Հատկանշական է, որ «Արսենալն» ու «Բավարիան» … Read more

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները. Թրամփ

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները դարձել են իր ընկերները։ Այդ մասին նա ասել է Դավոսում՝ Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողության ընթացքում։ «Նրանք իմ ընկերներն են։ Խաղաղության խորհրդի յուրաքանչյուր անդամ իմ ընկերն է։ Սովորաբար լինում են մի քանիսը, որոնց չեմ սիրում, բայց այս անգամ՝ ոչ։ Ես իրականում սիրում եմ այս … Read more

Տիգրան Խաչիկյանն աշխատանքային քննարկում է ունեցել Պրոբացիայի ծառայության խորհրդատվական զեկույցների բարելավման վերաբերյալ

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր աշխատանքային հանդիպում է անցկացրել ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Պրոբացիայի ծառայության կողմից դատարան ներկայացվող խորհրդատվական զեկույցների բովանդակային փոփոխություններին առնչվող մի շարք հարցեր: Փոխնախարարի կողմից խնդիր է դրվել համապատասխան իրավական ակտի լրամշակման արդյունքում որակական նոր մակարդակ … Read more

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի է

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի է

Սպորտ 22 Հունվար, 2026 23:13 Երեքշաբթի և չորեքշաբթի՝ հունվարի 20-ին և 21-ին, կայացան Չեմպիոնների լիգայի` լիգայի փուլի 7-րդ տուրի հանդիպումները։ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է մրցաշարի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը։ Հաղթող է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 26-ամյա խաղացողը գոլ խփեց և երեք գոլային փոխանցում կատարեց «Մոնակոյի» դեմ խաղում՝ 6:1 հաշվով։ … Read more

Անմեղության կանխավարկածը մեր երկրում բռնաբարվել ա բոլոր առումներով՝ Աժ-ից սկսած, Հ1-ից ավարտած

Անմեղության կանխավարկածը մեր երկրում «բռնաբարվել ա» բոլոր առումներով՝ Աժ-ից սկսած, Հ1-ից ավարտած

Mediahub.am մուլտիմեդիա կայքը հիմնադրվել է 2021 թվականին: Այն նպատակ ունի իր ընթերցողներին ներկայացնել լիարժեք, թարմ և օպերատիվ տեղեկատվություն Հայաստանում, Սփյուռքում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Mediahub.am-ում կտեսնեք մեդալի բոլոր կողմերը, կլսեք քաղաքացու ձայնը, կծանոթանաք Հայաստանի լավագույն փորձագետների վերլուծություններին՝ թեմատիկ ռեպորտաժների, հարցազրույցների և բազմաժանր հաղորդումների շրջանակում։ Մեզ հետ դուք 24/7 ռեժիմով ուղիղ եթերներով կարող եք … Read more

Վիգեն Քոչարյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցին: Առաքելության ներկայացուցիչներն արձանագրել են, որ ընտրություներն անցել են հանրային լայն վստահության մթնոլորտում և վերահաստատել են անցած ընտրությունների դրական գնահատականը, նրանց համապատասխանությունը միջազգային չափորոշիչներին: Փոխնախարար Քոչարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին … Read more