Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի է


Սպորտ

Երեքշաբթի և չորեքշաբթի՝ հունվարի 20-ին և 21-ին, կայացան Չեմպիոնների լիգայի` լիգայի փուլի 7-րդ տուրի հանդիպումները։

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է մրցաշարի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը։ Հաղթող է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

26-ամյա խաղացողը գոլ խփեց և երեք գոլային փոխանցում կատարեց «Մոնակոյի» դեմ խաղում՝ 6:1 հաշվով։

Քվեարկության արդյունքներով Վինիսիուսը գերազանցեց «Ատլետիկ Բիլբաոյի» կիսապաշտպան Ռոբերտ Նավարոյին, «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին և «Սպորտինգի» հարձակվող Լուիս Սուարեսին։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment