Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետներին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի առաքելության ղեկավար, քաղաքական երկխոսության և սահմանադրական գործընթացների մասնագետ Ջեյսոն Գլուկի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Բադասյանը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը և ընդգծել Ծրագրի կարևորությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում: Ռուստամ Բադասյանը ՄԱԿ-ի գործընկերներին ներկայացրել է 2 հիմնական ուղղություններով նախատեսվող բարեփոխումների ծրագրերը՝ ուղղված դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներին, … Read more

Կառավարությունը հավանության է արժանացրել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկը

Կառավարությունը հավանության է արժանացրել «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման առաջարկը

ՀՀ կառավարությունը գրավոր ընթացակարգով հավանության է արժանացրել «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման առաջարկությունը: Միաժամանակ, որոշվել է կանոնադրության ստորագրումը լիազորել ԱԳ նախարարին։

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին հանդիպումը նախաձեռնելու համար և համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով զարգացնելու պատրաստակամություն է հայտնել: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և ընդգծել, որ դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելով՝ հայրենիք է վերադառնալու ջերմ … Read more

Վանաձորում և Մարտունիում քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հուլիսի 26-ին և 29-ին մասնակցել է Վանաձորում և Մարտունիում կազմակերպված Հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի քննարկմանը: Հանդիպումները կազմակերպվել են ՀՀ արդարադատության նախարարության և համապատասխանաբար՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ու «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հասարակական կազմակերպությունների կողմից: Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը մի շարք ՀԿ-ների աջակցությամբ Երևանում, Գյումրիում, Գորիսում և Գավառում արդեն իսկ … Read more

Գալոչկա դնելու համար չենք այցելում Եռաբլուր, տարին սկսվում է այնտեղից. Գեղամ Մանուկյան

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է․«Հատկապես դաշնակցական պատգամավորների համար իշխանության մեղադրանքը տմարդի է, որ հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր հռչակված հունվարի 27-ին ընդդիմադիր պատգամավորները չեն այցելելու Եռաբլուր։ Մեր շատերի համար տարին սկսվում է հունվարի 2-ին՝ Եռաբլուր այցելելով․ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է։ Հունվարի 26-ին մերոնցից շատերը լինելու են Եռաբլուրում՝ այցելելու 1992 … Read more

Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների օրակարգը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդարադատության ոլորտի օրակարգը քննարկելու նպատակով նախաձեռնած հանդիպման համար և ներկայացրել դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտները բարեփոխելուն ուղղված ինտենսիվ աշխատանքները: Ռուստամ Բադասյանը դրանցից առանձնացրել է հակոկոռուպցիոն երկու նոր մարմինների, Հակակոռուպցիոն նոր դատարանի ստեղծումը, ապօրինի ծագում … Read more

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները խորացնելու ծրագրերի մասին – Times.am

Ես հանդիպեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Այս մասինX-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։ «Մենք քննարկեցինք ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի իրականացմանը։ Նաև համաձայնեցինք ակտիվացնել աշխատանքները Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև առևտրային կապերի ամրապնդման ուղղությամբ»։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Մամիջանյանը՝ ՀՀԿ-ի ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին

Մամիջանյանը՝ ՀՀԿ-ի ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռևս քննարկում է, թե ինչ ձևաչափով են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «ՀՀԿ նախորդ գործադիր նիստից հետո մենք հայտարարել ենք, որ սկսել ենք քննարկել մասնակցության հարցը: Քննարկումները դեռևս ընթանում են»,- նշել է Մամիջանյանը: Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները … Read more

Նախարար Բադասյանը մասնակցել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկմանը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է«Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի հանրային ամփոփիչ քննարկմանը: Այն կազմակերպել էր Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ Արդարադատության նախարարության, Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համատեղ՝ ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում: Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել քաղաքացիական … Read more