2-րդ հորիզոնական՝ իրավապահ մարմինների հաշվարկով. Արդարադատության նախարարությունը մասնակցել է ուժային կառույցների միջև բանակային խաղերին
ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացված բանակային խաղերին մասնակցել են Արդարադատության, Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների, քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը։ Արդարադատության նախարարության թիմի կազմում ընդգրկված են եղել քրեակատարողական, պրոբացիայի, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները։ … Read more