18:14 | 22 Հունվար 2025 թ. դեկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 822 662

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2025 թվականի դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 822 662, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 44 568-ով կամ 5.7 %-ով:

Արդարադատության նախարարը Քաղաքացու օրը նշել է աշտարակցիների հետ

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր Աշտարակի քաղաքային զբոսայգում որդու հետ մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման շրջանակում անցկացվող «Իրազեկ քաղաքացի» թեմայով քննարկմանը: Նախարարը շնորհավորել է ներկաներին օրվա կապակցությամբ և նշել, որ Հայաստանի ժողովուրդը 2018 թվականի ապրիլին իրեն իրական քաղաքացու նման դրսևորեց: «Հայաստանում տարիներ շարունակ իշխանությունը ձևավորվում էր ոչ ժողովրդի կամքով, այն դեպքում, երբ ժողովուրդն է … Read more

Արդարադատության նախարար. E-court համակարգի գործարկման արդյունքում դատարանները կներկայանան նոր, հեղափոխական մոդելով

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացում և էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրում Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի ավարտական միջոցառմանը: Վերջինին մասնակցել են նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, դատավորներ, այլք: Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական … Read more

Արդարադատության նախարարության ընդունարանն այսուհետ կգործի աշխատանքային բոլոր ժամերին

Սիրելի՛ քաղաքացիներ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հանձնարարականով Արդարադատության նախարարության շենքում տեղակայված ընդունարանն այսուհետ կգործի յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-13:00-ն և 14:00-18:00-ն: Հիշեցնենք, որ Ընդունարում մատուցվում են ծառայություններ՝ կապված ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության աշխատանքների հետ: Մասնավորապես՝ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ դիմումների ընդունում և տեղեկանքների տրամադրում, ամուսնության պետական գրանցման դիմումների ընդունում և թույլտվությունների տրամադրում, ապոստիլ … Read more

Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի որոշ դրույթներին առնչվող կառավարություն-քաղաքացիական հասարակություն ամփոփիչ քննարկմանը: Փոխնախարար Քոչարյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է ճանապարհային քարտեզում ներառված արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների ոլորտների բարեփոխումների առնչությամբ նախատեսվող միջացառումները: Վիգեն Քոչարյանն ընդգծել է, որ ԵՄ իրավական ակտերի հետ տեղական օրենսդրության մոտարկման … Read more

Արդարադատության նախարարը չեխ գործընկերներին ներկայացրել է հետհեղափոխական Հայաստանի ձեռքբերումները

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել չեխ գործընկերներին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Չեխիայի խորհրդարանի կողմից վավերացնելու համար և ընդգծել, որ երկու երկրների համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Պատվիրակության … Read more

Տիգրան Խաչիկյանն ընդունել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության Պաշտպանական բաժնի նորանշանակ համակարգողին

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության Պաշտպանական բաժնի նորանշանակ համակարգողԻնսկե Վանդորմայելին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բաժնի նախկին համակարգող Զուրաբ Բուրդուլին: Փոխնախարար Խաչիկյանը նշել է, որ համագործակցության իրացման մեծ ներուժ կա՝ հատկապես քրեակատարողական ոլորտում: Տիգրան Խաչիկյանի խոսքով, այս հանդիպումը լավ հնարավորություն է առկա խնդիրներն ու ձեռքբերումները քննարկելու, … Read more