Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ ընթացքի մեջ են հունվարի 30-ի նախապատրաստական աշխատանքները։
«Ուշ երեկոյան պատրաստվում ենք հունվարի 30-ի պարահրապարակին»,- գրել է վարչապետը։
Նշենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր բենդ ստեղծելու մասին։ Նա սոցիալական ցանցերում հրապարակել է բենդի անվանմամբ լուսանկարը՝ «Վարչաբենդ»: Փաշինյանը հունվարի 30-ին պարահրապարակ էր հրավիրել ցանկացողներին, ովքեր պետք է նախապես գրանցվեին: